yerkir.am— ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում հաջորդ հանդիպումը անցկացրեց Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայքում:
Նախարար Մկրտչայնը բազմաթիվ հավաքվածներից նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա նշեց, որ երկիր պահողը այդ երկրում ապրող ուսուցիչն է, աշակերտն է, գյուղացին է: Նախարարը նշեց, որ Դաշնակցության ուժը նման գյուղերում՝ նման հենարան ունենալու մեջ է: Այնուհետև նախարարը հավելեց, որ կարևոր է, որպեսզի ժողովուրդը լավ ապրի:
«Ժողովրդի համար պետք է ստեղծել աշխատատեղեր, հակառակ դեպքում մեր ժողովդրին կվերածենք այստեղից-այնտեղից օգնություն սպասող մարդկանց»,- ընդգծեց նախարարը, ներկաներին հորդորելով, որ գումարով քվե չտան, քանի որ իրենց քվեով է որոշվելու Հայաստանի ապագա ճակատագրը:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն էլ հավաքվածներին հորդորեց՝ օգնել, որ այս ընտրություններն իսկապես լինեն նոր սկիզբ մեր պետության համար:
«Կաշառքի մասին խոսվեց, դա շատ վատ հետևանքներ կունենա ոչ միայն նյութական տեսանկյունից, քանի որ այդ ընտրակաշառքը նրանք հետագա 5 տարիների ընթացքում կրկնակի են հետ վերադարձնելու, այլ նաև մեր ժողովրդի տեսակը փչացնելու տեսանկյունից»,- ասաց Մանոյանը՝ հավելելով՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի փողով խարխլեն մեր պետության հիմքերը, որովհետև կաշառքով քվե տալը իսկապես խարխլում է պետության հիմքերը:
Մանոյանը նկատեց, որ նոր ԸՕ-ն գրեթե հնարավորություն չի տալիս կեղծելու ընտրությունները:
«Սուտ են այն խոսակցությունները, թե ընտրությունների ելքն արդեն իսկ կանխորոշված է, եթե կանխորոշված է, ինչո՞ւ են գումար բաժանում»,- դիմեց ներկաներին Մանոյանը, ապա նկատեց, որ յուրաքանչյուր քվե արժեք ունի:
Կիրո Մանոյանը կատակեց․ «Չենք ընտրում թագավոր, ընտրում ենք Իշխանին և Մելիքին»:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի ռեյտինգային թեկնածուներից են Իշխան Սաղաթելյանը և Մելիք Ներսիսյանը
Source: Yerkir Media
Link: «Յուրաքանչյուր քվե արժեք ունի»