Նախագահը Սյունիքում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

October 7, 2017

Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին:

Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին:

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ:
 

Source: Yerkir Media
Link: Նախագահը Սյունիքում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image