Նախարարը կանադացի պատգամավորներին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիան

August 29, 2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օգոստոսի 29-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին:

Վիգեն Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը և սահմանին տեղի ունեցած զարգացումները` հատկապես շեշտադրելով 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այդ ընթացքում վերջինիս զինված ուժերի կատարած ռազմական հանցագործությունները:

 

Source: Yerkir Media
Link: Նախարարը կանադացի պատգամավորներին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image