Նախարարը մեծ տպավորություն է ստացել Արարատյան թեմում բացված ցուցահանդեսից

Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնն ամփոփում է տարին: Իրենց ձեռքբերումներն աշակերտները ներկայացրել են սրբապատկերի, մանրանկարի եւ բատիկի ցուցահանդեսում:
Աշխատանքներն արված են փայտի, կավի, մետաքսի վրա: Սրբապատկերներում, որոնք հիմնականում ներկայացնում են աստվածաշնչյան դրվագներ, Քրիստոս, Տիրամոր, սրբերի կերպարները, պահպանված են հայ եկեղեցու պատկերագրության կանոնները: Կենտրոնի սաները սովորում են Հայ Եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը, ծանոթանում սրբերի վարքին:
Ի դեպ, դպրոցում կարող են սովորել բոլորն՝ անկախ տարիքից եւ նկարչական հմտություններից:
Ցուցահանդեսը բացվել է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, տպավորված աշխատանքներից, խոստացել է, որ կենտրոնի աշակերտները շուտով կզգան պետության վերաբերմունքը:
 
«Հատկապես կերպարվեստի հանրահռչակման գործում մենք պետք է անպայման ներառենք նաեւ սրբապատկերը եւ այս ուղղությունը: Եւ վստահ եղեք, որ շատ շուտով պետական վերաբերմունքը եւս կլինի համարժեք այն տպավորությանը, որ ես այսօր այստեղից կարողացա ստանալ»,- ասաց նախարարը։


Source: Yerkir Media
Link: Նախարարը մեծ տպավորություն է ստացել Արարատյան թեմում բացված ցուցահանդեսից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image