Տարածքային կառավարման եւ ներդրումների նախարարությունը համայնքների զարգացման հստակ ծրագրեր ունի՝ օգնել այն համայնքներին, որոնց ղեկավարները իսկապես ցանկանում են համայնքը զարգացնել: Պետությունն այս դեպքում խոստանում է կանգնել համայնքների կողքին, եթե նա զարգացման ծրագրեր կներկայացնի:
Ուրցաձորը հանրապետությունում առաջինը խոշորացված 18 համայնքներից մեկն է: Նրան են միացել հարեւան Շաղափն ու Լանջանիստը: Միավորումից մեկ տարի անց այստեղ խոսում են զարգացման ծրագրերի մասին: Եկամուտների ավելացման հաշվին կարողացել են դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ նորոգել, էլեկտրականություն անցկացնել: