Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեցին 63, դեմ՝ 31 պատգամավոր: Դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:
Ընդդիմադիրները պնդում էին, որ այս դրույթները հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են նախագահի լիազորությունները:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանն ընդունեց եւ «Հանրային խորհրդի մասին» օրենքի լրամշակված նախագիծը: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դարձյալ դեմ քվեարկեցին։ Նախագիծն ընդունվեց ձայների` 64 կողմ 32 դեմ հարաբերակցությամբ:
Ի տարբերություն ներկայիս կազմի, նախատեսվում է խորհրդի 36 անդամի փոխարեն ունենալ 45-ը, որոնցից 15-ին կնշանակի կառավարությունը, մյուս անդամները կընտրվեն գաղտնի քվեարկությամբ։ Բարձրացվել է նաև խորհրդի անդամների տարիքային շեմը։ Եթե գործող օրենքը թույլատրում է խորհրդի անդամ դառնալ 18 լրացած անձանց, ապա նոր կարգավորումներով խորհրդի անդամ կարող է դառնալ 25 տարին լրացած անձը։
Նախատեսվում է նաև ավելացնել ոլորտային հանձնաժողովների թիվը՝ 12-ի փոխարեն 15։
Source: Yerkir Media
Link: «Ներման մասին» եւ Հանրային խորհրդի մասին օրենքներն ընդունվեցին