Նիկարագուայում նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարներ են սպանվել
May 12, 2018
Նիկարագուայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով ևս 3 մարդ է զոհվել, հայտնում է Известия-ն:
Rtve-ի փոխանցմամբ՝ 2 երիտասարդ զոհվել է ոստիկանության կողմից Մանագուայի համալսարանների շենքերի վրա կատարած հարձակման հետևանքով, 55-ամյա մի տղամարդ էլ հրազենային վիրավորումներից հոսպիտալում է մահացել: Ապրիլից սկիզբ առած բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը տատանվում է 48-ից 64-ի միջև:
Նիկարագուայում բախումները սկսվել էին ապրիլին, երբ բնակիչները փողոց էին դուրս եկել՝ բողոքելով սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների դեմ: Ավելի ուշ երկրի նախագահ Դանիել Օրտեգան չեղարկել էր դրանք: Այժմ քաղաքացիները պահանջում են նախագահ Օրտեգայի հրաժարականը, ով երկիրը ղեկավարում է 1985թ-ից: