Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:
Պաշտոնական ընթրիքի ժամանակ Փաշինյանը Թրյուդոյին նվիրել է նրա հոր՝ Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի արած լուսանկարները, և գուլպաներ։
Ամբողջությամբ. այստեղ։
Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ընթրիքի ժամանակ Ջասթին Թրյուդոյին նվիրել է նրա հոր լուսանկարները և գուլպաներ