Երկրացիները շուտով կարող են ականատես լինել անսովոր երեւույթի՝ գերլուսնության, որը կլինի ամենավառը ոչ միայն այս տարի, այլեւ վերջին 70 տարիների ընթացքում, հաղորդում է «Ռիա նովաստին»՝ ՆԱՍԱ-ին հղում անելով:
Ըստ գործակալության, նոյեմբերի 14-ին Լուսինը շատ մոտ կլինի Երկրին, վերջին անգամ ամենակարճ հեռավորությունը եղել է 1948-ին: Հաջորդ անգամ նման պայծառ գերլուսին տեսանելի կլինի միայն 2034թ-ին:
Ինչպես հայտնում է ՆԱՍԱ-ի գիտնական Նոյ Պետրոն, ռեկորդային մեծ լուսինը տեսանելի կլինի արդեն կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին:
Սա 3 գերլուսնություններից 2-րդն է այս տարի: Ըստ գիտնականների, մեկ անգամ էլ հսկա լուսին կկարողանանք դիտել դեկտեմբերի 14-ին:
Source: Yerkir Media
Link: Նոյեմբերի 14-ին ականատես կլինենք վերջին 70 տարիների ամենամեծ լուսնին