Նորա Դայանի ժողովածուն ներկայացնում է մշակութային եւ բնության ժառանգության պահպանության հիմնախնդիրները

Պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանն այսօր Երկրաբանական թանգարանում ներկայացրել է իր «Մշակութային եւ բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում եւ Հայաստանի Հանրապետության օրենքներում» ժողովածուն:

Հեղինակի խոսքով, նպատակը մշակութային եւ բնության ժառանգության պահպանության հիմնախնդիրների ամփոփ ներկայացումն է: Ժողովածուն նախատեսված է մշակութաբանների, հուշարձանագետների թանգարանային ոլորտում աշխատողների, մասնագիտական բուհերի դասախոսների եւ ուսանողների համար:

Աշխատությունը բաղկացած է երեք մասից, առաջինում կոնվենցիաներն են, որոնց միացել է Հայաստանը, երկրորդում՝ դրանց վերաբերող օրենսդրական ակտերը, եւ երրորդում՝ տերմինաբանական բառարանը: Մշակույթի նախարարությունում երկարամյա գործունեության ընթացքում Նորա Դայանը կոնվենցիաների հետ աշխատելու բազմաթիվ առիթներ է ունեցել եւ այժմ դրանց բովանդակությունը հանրամատչելի կերպով ներկայացրել է աշխատության մեջ:

«Մենք հաճախ ենք օգտագործում մշակութային արժեք բառակապակցությունը, բայց չգիտենք, որ տարբեր կոնվենցիաներում 4 սահմանում կա դրան: Գրքում այդ ամենը ներկայացված է: Ես խոսում եմ խնդիրների մասին, բայց լուծումներ չեմ առաջարկում, իմ նպատակը դա չէ: Գիրքը ընթերցելուց հետո կարելի է լուծումներ գտնել»,- նշեց Նորա Դայանը:


Source: Yerkir Media
Link: Նորա Դայանի ժողովածուն ներկայացնում է մշակութային եւ բնության ժառանգության պահպանության հիմնախնդիրները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image