Նոր պատգամավոր՝ ՀՀԿ-ից

March 2, 2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 2-ին գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում  կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տաճատ Վարդապետյանին տալու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Source: Yerkir Media
Link: Նոր պատգամավոր՝ ՀՀԿ-ից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image