Նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը

July 28, 2017

ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որից 80 միլիոնը կտրամադրի ՎԶԵԲ-ը, 80 միլիոնը՝ ԱԶԲ-ն: Այս առնչությամբ որոշ դիտարկումների արձագանքել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դոլար, որից 40 մլն-ը պլանավորվում է ուղղել սեփական միջոցներից, 160 մլն-ը՝ ներգրավել վերը նշված կառույցներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է փոխնախարարը:

Հայկ Հարությունյանի համոզմամբ՝ նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը: Այս մասին է վկայում նաեւ հեղինակավոր «Grant Thornton» աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը, որը մինչեւ վարկերի տրամադրումը մանրամասն ուսումնասիրել է ընկերության ֆինանսական մոդելը։

Source: Yerkir Media
Link: Նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image