«Նոր տարին Երևանում-2018» միջոցառումների շարքն ավարտվեց
January 14, 2018
«Նոր տարին Երևանում-2018» միջոցառումների շարքը հունվարի 13-ին եզրափակվել է Ազատության հրապարակում կազմակերպված «Իմ հին ու նոր տարի» տոնական համերգային ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ նախատեսված ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար:
Հին տոմարով Նոր տարվա օրը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց կատարումներով ուրախ տրամադրություն են փոխանցել էստրադային ու ժողովրդական սիրված և ճանաչված երգիչները, ինչպես նաև երգի և պարի խմբերը: Ազատության հրապարակն աստիճանաբար վերածվել է պարահրապարակի: