«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր և 8 միավոր այլ գյուղտեխնիկա: Տրակտորի ձեռքբերման 13 հայտ հաստատված է, ևս 19 հայտ գտնվում է ուսումնասիրության փուլում: Բացի այդ, ուսումնասիրվում է երկու ընկերությունների կողմից ներկայացված մեքենատրակտորային կայանի ստեղծման ծրագրերը՝ 350 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից: