Շամշադինի մեղրի ու հատապտուղների 5-րդ հոբելյանական փառատոնը կտևի 2-3 օր:
Առաջին անգամ Շամշադինում տեղի կունենա ջազային մեծ տոնախմբություն, որին հնարավորություն ունի մասնակցելու յուրաքանչյուրը: Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Տավուշում համերգով հանդես կգա օգոստոսի 20-ին: Այն կունենա «Ջազը սահմանին՝ բաց երկնքի տակ» խորագիրը:
Կիրակի օրը՝ օգոստոսի 21-ին, Բերդի Սորանի այգում կմեկնարկի բուն փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երգիչներ, պարային խմբեր, իսկ հյուրերը կարող են համտեսել Տավուշի մեղրն ու հատապտուղները:
Մեղրի և հատապտուղների փառատոնը Տավուշի զարգացման ծրագրի կարևոր բաղկացուցիչն է, այն իրականացվում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի կողմից:
Առաջին անգամ այս փառատոնը մեկնարկել է 2012 թվականին և ավանդաբար անցկացվում է օգոստոսի երկրորդ կեսին՝ Բերդ քաղաքի «Սորան» ազգային պարկում։
Շամշադինցիների համար բոլոր տաղավարները տրամադրվում են անվճար, ինչպես բոլոր տարիներին, այլ մարզերից ցանկացողները ևս կարող են մասնակցել:
Source: Yerkir Media
Link: Շամշադինի մեղրի ու հատապտուղների 5-րդ փառատոնը կուղղեկցվի Հայաստանի պետական ջազային նվագախմբի համերգով