Վագրերի համար տարին բարենպաստ կլինի կարողություններն ու ունակությունները լիարժեք դրսեւորելու համար: Մի վախեցեք նոր բան փորձելուց կամ տարօրինակ թվալուց, առաջ շարժվեք դեպի երազանքը:
Ճագարը (Կատու) ամբողջ տարին կփորձի լավագույնը լինել ցանկացած ասպարեզում: Գլխավորը չափը չանցնելն է, միայն այդ դեպքում ջանքերն արդյունք կտան:
Վիշապները նոր ընկերներ ձեռք կբերեն 2018-ին: Այս նշանի տակ ծնվածներին կլսեն, նրանցից խորհուրդ կհարցնեն:
Օձի տարում ծնվածները պետք է առավել շատ ինքնակրթությամբ զբաղվեն։ Դուք կարող եք ձեր անձի նոր հատկանիշներ բացահայտել, հղկել ձեր զարգացմանը խանգարող բացասական գծերը, ավելի իմաստուն և համբերատար դառնալ:
Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ խնդիրը կարող է առողջությունը լինել: Դրա հետ պետք չէ կատակել:
Այծի (Ոչխար) համար հաջող կլինի: Նոր տարում ինքնավստահ կլինեք, կիշխեք զգացմունքների վրա։
Կապիկներին տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ, հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:
Աքաղաղների համար անակնկալներով լի տարի կլինի, որն արմատապես կփոխի նրանց կանքը: Բաց մի′ թողեք ձեր հնարավորությունները:
Վարազի (Խոզ) համար տարին հոգսաշատ կլինի: Ձեզ մշտապես կդիմեն օգնության, խորհրդատվության համար: Շունը խորհուրդ է տալիս դիմանալ, իսկ ավելի լավ է՝ լիարժեք հանգիստ կազմակերպել ձեզ համար: