Հանրահայտ շանսոնյե, գրող, դերասան Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Էստրադային և օպերային երգիչների կատարմամբ հնչեցին Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները:
Ծրագրի կազմակերպման և իրականացման գործում իր ներդրումը ունեցած երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն ասաց, որ համերգի համար ընտրվել է «Քեզ համար, Ազնավուր» խորագիրը, ելնելով այն հանգամանքից, որ Ազնավուրն ունի հանրահայտ «Քեզ համար, Հայաստան» երգը:
Համերգային ծրագրում ելույթ ունեցան Սոնա Ռուբենյանը, Անդրեն, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Հայկ Տիգրանյանը, Սարգիս Աղամալյանը, Գևորգ Հակոբյանը և այլք:
Վերջում բոլոր մասնակիցները կատարեցին «Քեզ համար, Հայաստան» երգը:
Համերգին ներկա էր Շառլ Ազնավուրը, որին հանդիսատեսը հոտնկայս ու բուռն ծափողջյուններով ընդունեց:
Source: Yerkir Media
Link: Շառլ Ազնավուրը ներկա էր «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին