Քիչ աշխատանք, մեծ եկամուտ: Գյուղատնտեսության ոլորտում ոչ ավանդական ուղղությունների զարգացման առումով Հայաստանում առկա է բավականին լուրջ ներուժ: Այս առումով շինշիլաբուծության զարգացման հեռանկարը բավականին խոստումնալից է, գյուղատնտեսության նախարարությունն էլ ամեն կերպ պատրաստ է համապատասխան գլխաքանակի բուծման դեպքում աջակցել արտահանմանը:
Բարձրարժեք մորթու պատճառով շինշիլաները բնության մեջ գրեթե վերացման եզրին են, այդ պատճառով նրանց վանդակներում են բուծում:
Մաքրակենցաղ այս կենդանիներին շատ բան հարկավոր չէ մեծանալու ու սերունդ տալու համար՝ օրական մեկ անգամ հատուկ կեր, ջուր ու չոր խոտ: Շինշիլաներն ապրում են 20 տարի, սեռահասուն դառնում՝ 6-7 ամսականում: Տարեկան յուրաքանչյուր էգ կարող է 2-3 անգամ մայրանալ՝ ամեն անգամ լույս աշխարհ բերելով 1-3 ձագ: