Շիրակի մարզպետարանի աշխատակազմը միացել է «Մաքուր Հայաստան» ծրագրին
May 15, 2017
Մարմաշենի վանական համալիրում շաբաթօրյակ է իրականացվել: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը միացել է «Մաքուր Հայաստան» ծրագրին ու մարզի 7 գյուղում իրականացրել մաքրման աշխատանքներ: Սկսել են Վահրամաբերդի սելավատարից: Ամիսներով կուտակված աղբը տեխնիկայի միջոցով դուրս է հանվել ու հեռացվել տարածքից: Այնուհետ մաքրվել է Մարմաշենի վանքի շրջակայքը: