Շվարցենեգեր՝ «Տերմինատորը» երբեք չի ավարտվի

April 5, 2017

panorama.am— Դերասան Առնոլդ Շվարցենեգերը հերքել է «Տերմինատոր» ֆիլմի նկարահանումների դադարեցման մասին տեղեկությունները և հայտարարել է, որ նոր մասը  հնարավոր է նկարի ռեժիսոր Ջեյմս Քամերոնը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Sky News-ին:

««Տերմինատոր»-ը երբեք չի ավարտվի, և հիշեք, որ 2018 թվականից հետո Ջեյմս Քամերոնը այն կշարունակի»,- ասել է դերասանը:

Հաղորդվում է, որ Քամերոնը, լինելով «Տերմինատոր» առաջին և երկրորդ մասերի ռեժիսորը,  ֆիլմի նկատմամբ իրավունքը կստանա 2019 թվականից սկսած:

«Քամերոնը կլինի պրոդյուսերը, կլինի նաև ևս մեկ ռեժիսոր: Ես միշտ անհամբերությամբ եմ սպասում ևս մեկ «Տերմինատորի» նկարահանման հնարավորությանը: Հատկապես, եթե պատմությունը լավ է գրված, և իսկականից զվարճանցում է ողջ աշխարհը»,- ասել է Շվարցնեգերը:

Նա նաև հայտնել է, որ եթե Paramount ընկերությունը «չի ուզում նկարահանի ֆիլմը», բայց կա «ևս 15 ընկերությունը, որ պատրաստ են դա անել», և դա «չի նշանակում է, որ «Տերմինատորն»-ն ավարտված է»:

Source: Yerkir Media
Link: Շվարցենեգեր՝ «Տերմինատորը» երբեք չի ավարտվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image