shamshyan.com — Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում, Ներքին գործերի նախարարության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքի «Տաք ջրեր»» կոչվող լողավազանում դիեր կան:
Դեպքի վայր են ժամանել ԼՂՀ ներքին գործերի նախարարության և ՃԿԳ կենտրոնի աշխատակիցներն, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության քննիչները:
Լողավազանից դուրս են բերվել Հայաստանի քաղաքացիներ, 31-ամյա Արտեմ Բուլբուլյանի, 25-ամյա Կարեն Ալավերդյանի և ԼՂՀ-ի քաղաքացի, 25-ամյա Գրիշա Առուստամյանի դիերը:
Փաստի առթիվ Քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Source: Yerkir Media
Link: Ողբերգական դեպք ԼՂՀ-ի «Տաք ջրեր»» կոչվող լողավազանում. հայտնաբերվել է 3 դի