Ոսկետափ գյուղում հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դի՝ բռնության հետքերով

September 7, 2017

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակչի դին հայտնաբերվել է իր տան բակում՝ վնասվածքներով։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ոսկետափ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1937թ. ծնված Ս.Թադևոսյանի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Source: Yerkir Media
Link: Ոսկետափ գյուղում հայտնաբերվել է 80-ամյա տղամարդու դի՝ բռնության հետքերով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image