«Ոսկե ծիրան»․ կայացել է «Ծերունին ու քաղաքը» ֆիլմի պրեմիերան
July 12, 2017
«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 14-րդ կինոփառատոնի շրջանակում այս երեկո արտամրցութային ծրագրով կայացել է «Ծերունին ու քաղաքը» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի ռեժիսոր Գրիգոր Հարությունյանն ավելի քան 2 տարի է աշխատել քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի միջոցով քաղաքի կյանքը, պատկերը, փոփոխությունները ցույց տալու համար: Փոխվում է քաղաքի դիմագիծը, եւ իր հուշերով Երեւանին սերտորեն կապված քանդակագործը՝ ծերանում է նրա հետ միասին: