Ոստիկանները հայտնաբերեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի

April 19, 2018

Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:

Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անկարգությունների կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Source: Yerkir Media
Link: Ոստիկանները հայտնաբերեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի ևս մեկ մասնակցի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image