Որպես խափանման միջոց կալանքի ընտրության թիվը կտրուկ կնվազի

July 11, 2017

Մինչեւ 2020 թվականը պրոբացիայի ծառայության ամբողջական, այսինքն այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրմամբ, խափանման միջոց կալանքի ընտրության թիվը կտրուկ կնվազի: Համոզված է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա այսօր խոսել է կառավարության 2017-2022 թվականների ծրագրով արդարադատության ոլորտում սպասվող փոփոխությունների մասին: Մասնավորապես, դատական համակարգում պարզեցվելու են ընթացակարգերը եւ էլեկտրոնային տարբերակով է իրականացվելու փաստաթղթաշրջանառությունը, քրեակատարողական համակարգում՝ կվերապատրաստվեն պատիժ կրող անձինք:

Փոփոխություններ են նախատեսվում նաեւ նոտարիատի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում: Այս տարի կսկսվեն նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների 2018-22 թվականների ռազմավարական նոր ծրագրի աշխատանքները:

Source: Yerkir Media
Link: Որպես խափանման միջոց կալանքի ընտրության թիվը կտրուկ կնվազի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image