Ուժեղ քամուց վնասվել է 5 ավտոմեքենա

March 24, 2018

Մարտի 24-ի` ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 89 ահազանգ:  8 դեպքում քամուց վնասվել են ծառեր (7-ը Երևանում, 1-ը Արագածոտնի մարզում), 67 դեպքում՝ շինությունների տանիքներ (25-ը Երևանում, 6-ը Արագածոտնի, 2-ը Արմավիրի, 6-ը Արարատի, 2-ը Կոտայքի, 2-ը Գեղարքունիքի, 14-ը Լոռու, 9-ը Շիրակի և 1-ը Տավուշի մարզերում), 10 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր (Երևանում), 4 դեպքում՝ այլ իրեր (3-ը Երևանում, 1-ը Լոռու մարզում):

Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա (Երևանում՝ 2, Լոռու մարզում՝ 3):

Source: Yerkir Media
Link: Ուժեղ քամուց վնասվել է 5 ավտոմեքենա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image