Ուսանողները պետհամալսարանի կենտրոնական մասնաշեքի մոտ իրենց պահանջներն են ներկայացնում
November 7, 2017
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները, ովքեր անժամկետ դասադուլի կոչ են անում եւ պահանջում են ուժի մեջ թողնել տարկետման իրավունքը, այսօր 9.30 Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ են հավաքվել։
Հոկտեմբերի 16-ին նախաձեռնության անդամները բաց նամակ էին հղել պաշտպանության եւ գիտության ու կրթության նախարարներին՝ ներկայացնելով իրենց պահանջները եւ հանդիպում ակնկալելով։
Այս պահին խումբը շարժվում է դեպի կենսաբանության մասնաշենք։