Չարաշահումներ Երևանի թիվ 1 տուն ինտերնատում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

March 28, 2018

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված հափշտակությունների դեպքի բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ., «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում  առկա ազատ հաստիքներում ձևականորեն ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել և նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է և տնօրինվել այլ անձանց կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 4 անձի մեղադրանք է առաջադրվել:

Source: Yerkir Media
Link: Չարաշահումներ Երևանի թիվ 1 տուն ինտերնատում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image