Չարենցի հուշարձանն այսօր մարդաշատ էր. մեծանուն գրողի 120-ամյակն է լրանում
March 13, 2017
Օղակաձեւ զբոսայգում գտնվող Եղիշե Չարենցի հուշարձանն ավանդույթի համաձայն այս տարի էլ է մարտի 13-ին մարդաշատ: Մեծանուն գրողի ծննդյան օրն է, թիվը հոբելյանանական՝ 120-ամյակն է լրանում:
Վաղ առավոտից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները՝ առաջինից մինչեւ 12-րդ դասարան, նրանց ծնողներն ու ուսուցիչներն ընդհանուր պարապմունքի են մասնակցել՝ օրը սկսելով ու անցկացնելով Չարենցի հետ՝ նրա իսկ տողերով: