«Չգտնված երիցուկներ» ժողովածուն գլխավորում է ամենավաճառվածների ցանկը

July 2, 2017

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղում է հայտնվել Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը:

Չորրորդ տեղում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործն է, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» այս շաբաթ հինգերորդն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն այս անգամ վեցերորդն է:

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», բարելավել է իր դիրքերը և յոթերորդն է:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը զիջել է իր դիրքերը` ութերորդն է:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն իններորդն է:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»:

Source: Yerkir Media
Link: «Չգտնված երիցուկներ» ժողովածուն գլխավորում է ամենավաճառվածների ցանկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image