Չեխիայում գրիպից մոտ 50 մարդ է մահացել

February 28, 2018

Չեխիայում, երեք շաբաթվա ընթացքում, գրիպի համաճարակից 50 մարդ է մահացել:

«Գրիպը հատկապես ծանր տանում են մեծահասակները, որոնց մոտ այն սովորաբար զուգակցվում է այլ հիվանդությունների հետ, այդ իսկ պատճառով 50 մահացածներից 43-ը 60-ից բարձր տարիքի են եղել, մյուսները՝ 25-59 տարեկան»,- նշվում է Չեխայի պետական բժշկական ինստիտուտի հաղորդագրության մեջ:

Բժիշկների ենթադրությամբ՝ համաճարակը դեռ մի քանի շաբաթ շարունակվելու է, բայց սրացման շրջանն արդեն անցել է:

Source: Yerkir Media
Link: Չեխիայում գրիպից մոտ 50 մարդ է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image