Չիկագոյում այս տարի հրազենից մահացածների թիվը հասել է 500-ի

September 6, 2016

Ներկայիս տարին դարձել է «արյունալի» Չիկագոյում վերջին 2 տասնամյակներում` հրազենի կիրառմամբ բռնության զոհերի քանակի առումով, փոխանցում է РИА Новости-ն:

ԱՄՆ-ում սեպտեմբերի 5-ին Աշխատանքի օրվա կապակցությամբ 3 հանգստյան օրերը դարձել են «ռեկորդային»` հրազենի հետևանքով զոհերի քանակով: Այդ 3 օրվա ընթացքում Չիկագոյում վիրավորվել է 65 մարդ, նրանցից 13-ը սպանվել են: Մահացածների թվում է հղիության 9-րդ ամսում գտնվող մի կին, ինչը վկայում է կրակոցների անկանոնության մասին և շարունակում է «փողոցային հրաձգության պատահական զոհերի» շարքը: Գրում է Tert.am-ը։

Տարվա սկզբից ի վեր Չիկագոյում հրազենի հետևանքով մահացածների թիվը հասել է արդեն 512 մարդու: Յուրաքանչյուր շաբաթ քաղաքում միջինը մոտ 80 միջադեպ է տեղի ունենում` զենքի կիրառմամբ:

Եթե բռնության աճի միտումը չկանգնեցվի, ապա մինչև տարվա վերջ այդ թիվը կարող է հասնել 700-ի, նշում են մասնագետները: Համեմատության համար նշվում է, որ 2015-ին Չիկագոյում բռնության զոհերի թիվը կազմել է 491 մարդ:

Այդ քաղաքում բռնության նախկին պիկը եղել է 1990-ականներին, երբ տարեկան միջինը մահանում էր 900 մարդ` հրազենի կիրառման հետևանքով:

 


Source: Yerkir Media
Link: Չիկագոյում այս տարի հրազենից մահացածների թիվը հասել է 500-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image