Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեխաների վրա. կան զոհեր

April 28, 2018

Չինաստանի Շենսի նահանգում ուրբաթ օրը զինված տղամարդու կողմից դպրոցականների վրա կատարված հարձակման հետևանքով 9 երեխա է զոհվել: Զինված հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ դասերի ավարտից հետո դպրոցականները տուն էին վերադառնում:

Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 12 վիրավորի մասին: Իրավապահները ձերբակալել են տղամարդուն:

Հարձակման պատճառներն առայժմ անհայտ են:

Source: Yerkir Media
Link: Չինաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեխաների վրա. կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image