Չինաստանում փրկարարները 33 հանքափորի մարմին են հայտնաբերել

Փրկարարները հայտնաբերել են 33 հանքափորների մարմինները, որոնք արգելափակվել էին գետնի տակ՝ Չինաստանի Չունցին քաղաքի մոտ գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին հայտնել են Չինաստանի պետական զանգվածային լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Ավելի քան մեկ օր փրկարարները փորձում էին հասնել հանքահորում արգելափակված աշխատողներին:

Ինչպես հաղորդել Է People’s Daily թերթը, բոլոր հանքագործների մարմինները բարձրացվել են վեր եւ ճանաչվել: Հանքահորի սոսկ երկու աշխատողներ են այնտեղից ողջ դուրս եկել:

Տեղի իշխանություններն սկսել են միջադեպի հետաքննությունը,  մերձակա հանքահորերից մի քանիսը ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը:

Չինաստանն ածխի արդյունահանման եւ սպառման առաջատարն է աշխարհում: Այն հանքահորում, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել, տարեկան արդյունահանվում էր շուրջ 60 հազար տոննա ածուխ:

 


Source: Yerkir Media
Link: Չինաստանում փրկարարները 33 հանքափորի մարմին են հայտնաբերել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image