Չինարի համայնքում իրավիճակը հանգիստ է

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքում իրավիճակը հանգիստ է:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է «Տավուշ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի ԱՀՏ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը:

Նա նշել է, որ գյուղի բնակչության շրջանում խուճապային տրամադրություն չկա:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ:


Source: Yerkir Media
Link: Չինարի համայնքում իրավիճակը հանգիստ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image