Պապուա Նոր Գվինեայում ցունամի է կանխատեսվում

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի մասնագետները հայտնել են Պապուա Նոր Գվինեա պետության ափերին երկրաշարժին հաջորդած ցունամիի վտանգի մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենտրոնի մասնագետները տեղեկացրել են, որ դեռևս հստակեցվում է, թե որքան է ցունամիի հավանականությունը Հավայան կղզիների համար:

Խաղաղօվկիանոսյան Պապուա Նոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժը գրանցել է Միացյալ Նահանգների գեոլոգիական ծառայությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է 73 կիլոմետր խորության վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:


Source: Yerkir Media
Link: Պապուա Նոր Գվինեայում ցունամի է կանխատեսվում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image