Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը

Ազգային ժողովի պատգամավորներն արտահերթ նիստի մեկնարկին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակին: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր պատգամավորների անունից ցավակցեց Արմեն Երիցյանի ընտանիքի անդամներին,  հարազատներին և հասարակությանը` պետական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ: «Առաջարկում եմ խորհրդարանին մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Երիցյանի հիշատակը»,— ասաց Շարմազանովը:

Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը: Դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո 55 տարեկանում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:


Source: Yerkir Media
Link: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image