Պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է բյուջեով նախատեսված մուտքերը
May 7, 2018
Այս տարվա հունվարից ապրիլը ներառյալ Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 14.5 միլիարդ դրամ՝ գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը: Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108 միլիարդը գանձել են հարկային, 22-ը՝ մաքսային մարմինները:
50 միլիարդ դրամով նվազել են գերավճարները: Նույն ամսին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշերը՝ հանձնարարելով մայիսին եւ հաջորդող ամիսներին, այսինքն, 2018-ին, ընդհանուր առմամբ, պահպանել այս տեմպերը:
Էական աճ է արձանագրվել արտահանման եւ ներմուծման ծավալներում: ՊԵԿ-ը նման ցուցանիշը ոչ միայն տնտեսական աճի, այլեւ ստվերի դեմ պայքարի եւ վարչարարության արդյունք է համարում: