Պետերբուրգում պայթյունից տուժածների թվում հայեր չկան
April 4, 2017
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում երեկ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից տուժածների եւ քաղաքի բուժհաստատություններ տեղափոխվածների անունները:
Չնայած երեկ նշվում էր, որ տուժածների մեջ հայեր էլ կան, բայց այսօր արդեն հստակեցված է, որ դա սխալ տեղեկատվություն է եղել: Նրանց թվում ազգությամբ հայ չկա: Կա տեղի ադրբեջանական համայնքի 28-ամյա ներկայացուցիչ:
Աղբյուրը նշում է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ահաբեկչությունից հետո երեքշաբթի առավոտյան վերսկսել է աշխատանքն ամբողջական ծավալով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է տասնմեկ մարդ: