Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի համար հատկացնել 409 միլիարդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: «Դա կազմում է Հայաստանի 2017թ. պետական բյուջեի շուրջ 30.1 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:
Ծախսային ծրագրային առանձնահատկությունը, ըստ Ջանջուղազյանի, այն է, որ պետական իշխանության մարմինների համար նախատեսված գումարները կարող են կազմել չնչին մասը: «Կիրառվել է նույն մոտեցումը, ինչ պետական իշխանության մյուս մարմինների դեպքում, այսինքն՝ հատկացումները կազմում են այնքան, որ հնարավորություն կտա նախագծված գործառույթները կազմակերպել»,- ասաց նա:
Source: Yerkir Media
Link: Պետությունը սոցպաշտպանության ոլորտին կհատկացնի բյուջեի շուրջ 30 տոկոսը