Դադարեցվել է Գյումրիում Ավետիսյանի ընտանիքի սպանությունից հետո տեղի ունեցած ցույցերի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը։ Այդ մասին որոշում է կայացրել Հայաստանի քննչական կոմիտեն, հիմք ընդունելով Շիրակի մարզային քննչական վարչության որոշումը։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով 2015թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում սկսվել էր ինքնաբուխ հավաք, երթ, որի ժամանակ արձանագրվել էին տարբեր միջադեպեր, ցուցարարների եւ ոստիկանության ուժերի մեջ տեղի էին ունեցել բախումներ։ Պայթյունավտանգ իրավիճակը հնարավոր էր եղել հանգուցալուծել միայն Շիրակի թեմի առաջնորդ սրբազանի միջամտությամբ։
Հակառակ դրան՝ իրավահները հարուցել էին քրեական գործե եւ մեղադրանք առաջադրել ցույցի 19 մասնակցի նկատմամբ։
Source: Yerkir Media
Link: Պերմյակովին իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով տեղի ունեցած ցույցի 19 մասնակիցներն արդարացվել են