Պոլսի «Ժամանակ» օրաթերթը հայրենիքում նշում է իր հիմնադրման 110 տարին: Թուրքիայում առանց ընդհատումների տպագրվող Հայկական սփյուռքի ամենահին օրաթերթը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր Սփյուռքի հայկական համայնքի քաղաքական, սոցիալական եւ մշակութային կյանքը մեկնաբանելուց բացի, յուրօրինակ կամուրջ է դարձել Հայաստանի եւ Սփյուռքի հայերի միջեւ:
Ինչպե՞ս ստացվեց, որ օրաթերթը մինչ օրս պահպանում է իրեն բնորոշ պահանջարկը: Այս եւ այլ հարցերի պատասխանել է թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։