Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր կայացել է արվեստաբան Պողոս Հայթայանի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն: Հարազատները, ընկերները, արվեստի, մշակույթի գործիչները շնորհավորել են հոբելյարին եւ շնորհակալություն հայտնել հայ մշակույթի մեջ ունեցած մեծ ավանդի համար:
Մեծարման արարողությունն անակնկալներով լի էր: Դրանցից մեկն էլ Մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգեւատրվելն էր: Հուշամեդալը Պողոս Հայթայանին հանձնել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Այս արարողությամբ նաեւ թանգարանում փակվել է հոկտեմբերի 7-ից գործող «Անկախություն» խորագրով ցուցահանդեսը, որում ներառված էին 19-21-րդ դարերի հայ նշանավոր արվեստագետների եւ մերօրյա ստեղծագործողների բազմաշերտ մշակութային արժեքները:
Source: Yerkir Media
Link: Պողոս Հայթայանը պարգեւատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով