Այսպես կոչված «Լավրովի նախաձեռնություններ» գոյություն չունի, գոյություն չունի նման նոր փաստաթուղթ։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը։
«Կան համանախագահների առաջակները, որոնք այս կամ այն կերպ քննարկվել են վերջին տարիներին։ Կան մի քանի տարբերակներ, բայց բոլորն էլ հիմնված են 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների վրա, որոնց մասին բազմիցս խոսվել է։ Երեք սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը։ Իսկ էլեմետներից ամենակարեւորը տարածքների վերադարձն է եւ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը»,- ասաց նա։
Պոպովը հատուկ շեշտեց, որ վերջին երկու սկզբունքները համարժեք են եւ ոչ մեկը մյուսից առաջնային չէ, համարժեք են։ Նրա խոսքով, հենց դրանց մասին է խոսվում է «Լավրովի փաստաթղթում», որի մեջ կան նաեւ այլ էլեմենտներ, ինչպես՝ փախստականների վերադարձը, Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարցը եւ այստեղ էլ խոսվում է խաղաղապահների դերի մասին։
«Նախատեսվում է, որ այդ վերջին՝ խաղաղապահների հարցը կքննարկվի արդեն վերջին փուլում, երբ համաձայնագիրը ստորագրված կլինի»,- նշեց Պոպովը։
Source: Yerkir Media
Link: Պոպով. «Քննարկվող էլեմետներից ամենակարեւորը տարածքների վերադարձն է եւ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը»