Պուտինը կմեկնի Ղրիմ

August 16, 2016

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա վերջին մտադիր է այցելել Ղրիմ, գրում է ՌԲԿ-ն: Այս տեղեկությունը հաստատել են Ղրիմից և Հարավային դաշնային շրջանից:

Հաղորդագրությունում ասվում է, որ Պուտինը այցի ժամանակ պետք է զրուցի տեղի պաշտոնյաների հետ, ապա այցելի «Թավրիադա» պատանեկան ճամբար:

Կրեմլի մամուլի ծառայությունը չի կարողացել ստույգ տեղեկություններ տալ, իսկ Ղրիմի փոխվարչապետ Դմիտրիյ Պոլոնսկին հրաժարվել է մեկնաբանել լուրը:

Օգոստոսի 10-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել էր Ղրիմում ուկրաինական զինվորականների կողմից դիվերսիաների և ահաբեկչությունների կանխման մասին: Հատուկ գործողությունների ընթացքում տեղի է ունեցել ռազմական ընդհարում, որի հետևանքով սպանվել են ՊՆ և ԱԴԾ աշխատակիցներ: Իսկ Ուկրաինան հերքում է բոլոր մեղադրանքները և  իր ներգրավածությունն այս իրադարձություններում:


Source: Yerkir Media
Link: Պուտինը կմեկնի Ղրիմ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image