Ջահերով երթ՝ Երուսաղեմում

Երուսաղեմի ՍԲ. Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու մոտից Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միության Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության սկաուտների կողմից նախօրեին եւս կազմակերպվել է ջահերով երթ:

Այսօր էլ հայերը Երուսաղեմի թուրքական հյուպատոսարանի մոտ ցույց կանցկացնեն, իսկ Թել Ավիվում ամենաբանուկ փողոցով երթով կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ էլ ժամը 16.00-ին տեղի կունենա բողոքի ցույցը:

Միջոցառումներ կլինեն նաեւ երկրի հյուսիսային Հայֆա քաղաքում:

Ուշագրավ է, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի օրը համընկել է, քանի որ հրեական օրացույցը լուսնային է ու փոփոխական: Երեկ ՝ Երուսաղեմի բնապահպանական թանգարանում, համատեղ հայ-հրեական հուշ-երեկո է տեղի ունեցել, որի ժամանակ վկայություններ ու անձնական պատմություններ են ներկայացվել երկու ժողովուրդների պատմության այս սարսափելի էջերից: Իսկ այսօր ՝ նույն թանգարանում, հուշ-երեկո տեղի կունենա նվիրված Կոմիտասի ու հրեա գրող, հրապարակախոս, Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզերի հիշատակին, Հայոց պատրիարքարանի հովանավորությամբ ու մասնակցությամբ: Իսկ կադրերը որոնք դուք տեսնում եք, ցույց են տալիս ապրիլի 23-ին տեղի ունեցած երթը:

Source: Yerkir Media
Link: Ջահերով երթ՝ Երուսաղեմում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image