Ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալները կրկնապատկվել են
April 11, 2018
Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում «Սպայկա» ընկերությունը կառուցել է 20 հա վերջին սերնդի ջերմոցային տնտեսություն: Այն հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ մեր երկրի ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալները կրկնապատկվել են:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում է իրականացնել փոքր ջերմոցների լիզինգի ծրագիրը, որ թույլ կտա ընտանեկան փոքր տնտեսություններ հիմնել:
«Սպայկա» ընկերությունն առաջիկայում արտահանումներ կիրականացնի նաեւ Եվրամիության երկրներ, մասնավորապես Ֆրանսիա: Ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի` արտադրությունը ճիշտ կազմակերպելու դեպքում հայկական արտադրանքը կլինի բավականաչափ մրցունակ: