Ջոն Քերի. ԱՄՆ-ն իրավունք ուներ հարվածելու ռուսական կործանիչը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին  կարծում է, որ ամերիկյան կործանիչը կարող էր կրակ բացել ռուսական ռմբակոծիչների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պետքարտուղարը ռուսական Су-24 մարտական ինքնաթիռների թռիչքն ամերիկյան Donald Cook ռազմանավի մոտով որակել է որպես «վտանգավոր և սադրիչ» միջադեպ:

«Քննադատում ենք նման պահվածքը: Դա անխոհեմ, վտանգավոր և սադրիչ քայլ է:  Ըստ ռազմական գործողությունների կանոնների՝ դրանք կարող էին ոչնչացվել»,- ասել է Քերին:

Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում տուրք տալ բաց ծովում ահաբեկումներին և հիշեցրել է, որ նմանատիպ գործողությունների վտանգավորության վերաբերյալ ԱՄՆ-ը հայտնել է իր դիրքորոշումը Ռուսաստանին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը հայտնել էր, որ ռուսական ինքնաթիռները շատ մոտ՝ 20 կմ հեռավորությամբ անցել են Բալթիկ ծովում գտնվող Donald Cook ռազմանավի մոտով, ինչը նմանվել է «կեղծ հարձակման»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ ռուսական ինքնաթիռը փորձել է հետդարձ կատարել՝ հետևելով անվտանգության բոլոր կանոններին: Ըստ ռուս պաշտոնյաի՝ թռիչքը  նախատեսված է եղել ամերիկյան ռազմանավից 70 կմ հեռավորության վրա:


Source: Yerkir Media
Link: Ջոն Քերի. ԱՄՆ-ն իրավունք ուներ հարվածելու ռուսական կործանիչը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image