Ռաքքայի Սրբոց Նահատակաց եկեղեցին ամբողջությամբ ավերվել է
October 24, 2017
Ռաքքայի ազատագրումից հետո «Իսլամական պետության» զինյալների պղծած եւ քանդած հայկական եկեղեցու նոր լուսանկարներ են արվել՝ ամբողջությամբ ավերված:
Հիշեցնենք, որ դեռ 2014-ին «Իսլամականպետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվել էին հայ կաթոլիկ Սրբոց Նահատակաց եկեղեցու վրա եւ, խաչը կոտրելով, տեղադրել են իրենց խմբակցության սեւ դրոշը: Այս ծայրահեղական խմբակցության անդամները հրկիզել էին նաեւ հույն կաթոլիկ համայնքին պատկանող Սուրբ Ավետման եկեղեցին:
Վերջին տարիներին Սիրիայում 5-ը հայկական եկեղեցի է ավերվել: Նույն ճակատագրին են արժանացել նաեւ Քեսաբի հայկական եկեղեցիները: