ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչները համաձայնության են եկել Հալեպում Սիրիայի հակամարտող կողմերի միջև զինադադարի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Interfax.ru-ը, այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը`հղում անելով ամերիկյան պաշտոնական անձանց, ում անունները չի հրապարակում:
Գործակալությունը նշում է, որ Հալեպում մարտերը շարունակվում են: Պաշտոնական համաձայնության մասին պետք է հայտարարվեր մայիսի 4-ի երեկոյան, սակայն, գործակալության փոխանցմամբ, փաստացի որոշումն ուժի մեջ է մտել նույն օրն ավելի վաղ:
Source: Yerkir Media
Link: ՌԴ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Հալեպում զինանադարի վերաբերյալ